▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանխվել է Կիևյան կամրջից 49-ամյա կնոջ ինքնասպանության փորձը

shamshyan.com-ը գրում է, որ  ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբն ու ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի աշխատակիցներն այսօր  կանխել են մի կնոջ ինքնասպանության փորձ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիներն ահազանգել էին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ մի կին փորձում է իրեն ցած նետել Կիևյան կամրջից՝ պատճառաբանելով, որ հոգնել է ամեն ինչից:

Տեղում կենտրոնի հերթապահներ Արշակ Գրիգորյանն ու Լյուդվիգ Վարդանյանը ռադիոկապով կապվել են Կիևյան փողոցում ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչներ Ռոման Հակոբյանին և Էդգար Ալեքսանյանին, ովքեր էլ մոտենալով կնոջը, մոտ 30 րոպե խնդրել են նրան, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին:

Մինչ ճանապարհային ոստիկանները խոսում էին կնոջ հետ, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:

Ի վերջո ոստիկաններին հաջողվել  է կնոջն իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ոստիկանների կողմից փրկված կինը Երևանում վարձակալական հիմունքներով բնակվող 49-ամյա Ի. Պ.-ն է:

 

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more