▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության «օբշյագի» ռեստորանը. «Ժողովուրդ»

«ՀՀ կառավարությունը մտադիր է ռեստորան գնել: Այս մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ այդմ, կառավարությունը մտադիր է գնել Հանրապետության հրապարակում գտնվող «Արարատ» ռեստորանը՝ 3 մլն 200 հազար դոլար արժեքով:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առնվազն մինչև 2015թ.-ի դեկտեմբերը «Արարատ» ռեստորանը շարունակելու է գործել:

Այսինքն՝ մեկ տարի շարունակ ՀՀ կառավարության անդամներն այլևս կարող են «Արարատ» ռեստորանում, « հաց ուտել» և իրենց զգալ ինչպես տանը:

Իհարկե, կառավարության անդամներից շատերն իրենց սեփական ռեստորաններն ունեն, բայց այս մեկը կլինի իրենց բոլորինը, այսպես ասած՝ «օբշյագինը»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more