▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության տված պարգևը վիրավորական կլինի Հախվերդյանի համար.«Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը իր նախորդի պես սիրում է տարբեր տոների առիթով կոչումներ եւ մեդալներ բաժանել: Օրերս էլ հայտնի դարձավ, որ նախագահականը մեդալների եւ կոչումների տուփերի հերթական խմբաքանակն է ձեռք բերել, որ բաժանի: Սակայն բոլոր հարցումները ցույց են տալիս, որ արժանիները ոչ միայն այդ պարգեւներին չեն սպասում, ավելին՝ սպառնում են, որ եթե իրենց տան, չեն վերցնի: Երգահան Ռուբեն Հախվերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու ինքն իշխանական պարգեւների չի արժանանում. «Ես ներկա Կառավարության ձեռքից ոչինչ չեմ վերցնի. դա ինձ համար վիրավորանք կլինի, ոչ թե «կոմպլիմենտ»: Նախագահն ադրբեջանական երաժշտություն նվագող մեկին, անունը չեմ հիշում, տալիս է «Մեսրոպ Մաշտոցի» շքանշան, Պուգաչովային է այդ պարգեւը շնորհում... Սերժ Սարգսյանը երեւի չի իմացել, որ Մաշտոցը սրբերի շարքին է դասվում, պիոներ-ջոկատավարի ինտելեկտով մարդ է, ի՞նչ պետք է իմանա՝ Մաշտոցն ով է»,-ասել է Ռուբեն Հախվերդյանը:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more