▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությանն անվստահություն կհայտնեն...«Ժողո­վուրդ»

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Աժ-ում տեղի է ունենալու խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների հերթական հավաքը, որի ժամանակ նրանք քննարկելու են հետագա քայլերն ու համատեղ պայքարի մարտավարությունը։


Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չորս խմբակցություններն առաջիկայում պատրաստվում են հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, բայց դա կանեն ոչ թե փետրվարի 3-ին մեկնարկելիք քառօրյայի ժամանակ, այլ ավելի ուշ։ Այս օրերին խմբակցությունների մասնագետներն աշխատում են համապատասխան փաստաթղթի վրա, նրանք ծրագրել են կառավարության անվստահության հիմքում դնել իր իրավասության ներքո գտնվող բոլոր «ոլորտներում» գրանցված ձախողումները՝ արտագաղթի, աղքատության ու գործազրկության աճ, տնտեսության քայքայում, ներդրումների նվազում, գազային համաձայնագրեր և այլն»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more