«Օսկար» մրցանակի համար պայքարում ֆավորիտ է դարձել հայ դերասանների մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը։ Մի շարք մասնագիտական ռեսուրսներ, որոնք ներգրավված են մրցանակաբաշխության սեզոնի կանխատեսման մեջ, ֆիլմը համարում են «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» գլխավոր հավակնորդը:
Gold Derby պորտալում ֆիլմը ոչ միայն առաջին տեղում է մի քանի շաբաթ, այլ նաև ցույց է տալիս հաղթելու ամենաբարձր հավանականությունը:
«Օսկար»-ի հաղթող ֆիլմերը կանխատեսող The Gatecrashers and Variety խումբը նույնպես «Anora»-ն պոտենցիալ հաղթող է համարում, նշում է Gazeta.ru–ն:
Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդները հայտնի կդառնան հունվարի 17-ին, իսկ բուն արարողությունը կկայանա Dolby Theatre-ում մարտի 2-ին։
«Անորան» Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել։ Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Մայքի Մեդիսոնը՝ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի հետ։
***
***