▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը հավատում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակին

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ հավատում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակին 

Սամվել Կարապետյանին սատարելու եկած քաղաքական գործիչը հավելել է, որ ինքը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին:

***

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս դատարանի բակում է, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննության դատական նիստը

Կարեն Կարապետյանը, որը գլխավորել է ՀՀ կառավարությունը մինչև 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը», հազվադեպ է հայտնվում հանրության առջև։

***

Երևանի Թբիլիսյան խճուղում և հարակից թաղամասերում հավաքվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի աջակիցները:

Այստեղ է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Ձեզ բազմաթիվ հարցեր կան ուղղված. երբ որ ՀՀ-ի առջև կան ծառացած բազմաթիվ խնդիրներ, երբ Հայաստանը կորցրեց Արցախը, դուք որևիցէ կերպ չարձագանքեցիք. դուք ինչ-որ վախեր ունե՞ք, որի պատճառով չեք խոսում», «կաշկանդվա՞ծ եք»,- հարցեր ուղղվեցին Կարեն Կարապետյանին, բայց նա չպատասխանեց՝ նշելով, որ մեկ օր հարցազրույց կտա:

Իսկ, թե արդյոք աջակցո՞ւմ է Սամվել Կարապետյանին և շփումներ ունի՞ նրա հետ, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Այո՛, աջակցում եմ Սամվել Կարապետյանին, միանշանակ: Շփումներ ունեմ»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more