▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Ղազարյան. КВН-ը անկեղծ ընկերությունն է

Մայիսի 8-ին  Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում  կայանալու է  մեծ համերգ  շոու-ծրագիր, որի ընթացքում  բեմ դուրս կգան ՈՒՀԱ-ի՝ 1993-ից 2002 թվականների մրցաշրջանի խաղերին մասնակցած լավագույն թիմերը`սկսած Երևանի բժշկական համալասարանի ЕрМИ թիմից: Բեմում կլինեն նաև «Նոր հայեր»-ը: 

Այդ միջոցառման մասին  ArmStar.am–ի զրույցից հատվածներ`   ՈւՀԱ ЕрМИ թիմի անդամ, Հայաստանի ՈւՀԱ ասոցիացիայի նախագահ,  SHARM ընկերության  գլխավոր տնօրեն  Կարեն Ղազարյանի հետ, ներկայացնում ենք նաև  մեր ընթերցողների ուշադրությանը:


КВН-ը դարբնոց է

-Պարոն Ղազարյան, ինչպե՞ս ծնվեց նման միջոցառում կազմակերպելու միտքը

-  Այս տարի լրանում է Հայաստանի ՈՒՀԱ-ի ասոցիացիայի 20-ամյակը:  Հանդիպել էինք  ես, Ռուբեն Ջաղինյանը, Արթուր Ջանիբեկյանը և Գարիկ Մարտիրոսյանը: Խոսակցության ընթացքում Արթուր Ջանիբեկյանն առաջարկեց 20 տարի անց կրկին հավաքվել թիմով և վերհիշել անցած տարիները:

Հայկական ՈՒՀԱ-ի լիգան ասես մի դարբնոց լիներ, որտեղով անցան այսօր արդեն տարբեր բնագավառներում առաջատար պաշտոն զբաղեցնող մարդիկ: Այս միջոցառումն առիթ է՝ մեկ անգամ ևս հետ նայելու եւ գնահատելու այն, ինչին այսօր հասել ենք:

-Ո՞րն է մտհղացման բուն նպատակը:
-  20 տարի առաջ ժողովրդի կողմից այդքան սիրված ՈՒՀԱ-ի մասնակիցներին կրկին տեսնել բեմում ՝ նոր կարգավիճակով և, ինչու չէ, նրանց մատուցմամբ նոր և հին, սիրված հումորներով: Մենք բոլոր թիմերի անդամներին տեղեկցանում ենք այս նախագծի մասին, և ակնկալում նրանց մասնակցությունը: Այս պահին գաղափարը դեռ սկզբնական փուլում է: Փորձում ենք հավաքել թիմերին:

«Նոր հայեր» թիմը  եղել է Հայաստանի ՈւՀԱ  ասոցիացիայի ամենահաջողված նախագիծը , ուստի նրանց և մասնավորապես  Գարիկ Մարտիրոսյանի ներկայությունը պարտադիր կլինի:

- Իսկ ի՞նչ հետաքրքիր հյուրեր կլինեն:
- Նախատեսում ենք միջացառմանը հրավիրել Ալեքսանդր Մասլյակովին և ՈՒՀԱ-ի  բարձրագույն  լիգայի որոշ ներկայացուցիչների, սական դեռ վերջնական ոչ մի պայմանավորվածություն չկա: Հյուրերի ցանկը ներկաների համար անակնկալ կլինի:


КВН խաղացողի աչքերում փայլ պիտի լինի

-Ինչո՞վ էր պայմանավորված  ՈՒՀԱ-ի լիգայի խաղերի դադարեցումը:
- 2007 թվականից մենք դադարեցրինք լիգայի խաղեր անցկացնելը, քանի որ դրանք սկսեցին մեզ դուր չգալ. համապատասխան երիտասարդություն չէինք կարողանում հավաքել: Ու դա ոչ մեր, ոչ էլ երիտասարդների մեղքն էր. ժամանակն էր դրա մեղավորը: Այն երիտասարդները, ովքեր այդ ընթացքում պետք է ՈՒՀԱ խաղային, ցուրտ և մութ տարիների սերնդի ներկայացուցիչներ էին, ովքեր ժամանակ չէին ունեցել գիրք կարդալու, հեռուստացույց դիտելու հնարավորություն չէր եղել, ինչը թողել էր իր հետքը, և նրանք որոշակի կերպով պատրաստված չէին: Նրանց աչքերում փայլ չկար, ինչը ՈՒՀԱ-ի համար ամենակարևոր պայմանն է: Ուստի մենք հրաժարվեցինք այդ ամենից:



-Այսօր, թեև չկա Հայաստանում  ՈՒՀԱ-ն, սակայն կան հումորային նախագծեր, որոնք ինչ-որ կերպ լրացնում են այդ բացը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախագծերին և այսօրվա մատուցած հումորին:
-Դժվար է գնահատականներ տալ այսօրվա հումորին: Այն, ինչ այսօր կա, չեմ կարող ասել, թե վատն է, պարզապես այն մեզ համար մի փոքր անընդունելի է: Այսօր մեզ հայտնի հումորային հաղորդումներից  հնչող շատ հումորներ ինձ դուր են գալիս: Դա  չի նշանակում, որ ՛՛պարզ՛՛ հումորը վատն է, պարզապես  ես, լինելով հումորին շատ մոտ կանգնած մարդ, կցանկանայի ավելի որակյալ հումոր տեսնել մեր եթերում:


КВН-ը անկեղծ ընկերությունն է

 -КВН это не игра, а образ жизни, ասել է ժամանակին հենց  ձեր թիմը:  ՈՒՀԱ-ն որքանո՞վ լուրջ դեր խաղաց Ձեր կյանքում:


- ՈՒՀԱ-ն շատ մեծ դպրոց է եղել  մեր թիմի համար: Այն ստիպում է պայքարել, չհանձնվել, մտածել և ամենակարևորը՝ ընկերություն անել, քանի որ բեմում պետք է  ՛՛զգաս    ընկերոջդ ուսը՛՛:  Դա իսկապես մաքուր ընկերություն է:

Այսօր մեր թիմը ցրված է տարբեր երկրներում, թիմի անդամները տարբեր ոլորտներում են մասնագիտացել ու լուրջ նվաճումների հասել բիզնեսի, կինոարտադրության ու հեռուստատեսության ոլորտներում,  սակայն ամեն անգամ, երբ հավաքվում ենք, կրկին զգում ենք այդ «ուսը», ինչն իսկապես անփոխարինելի արժեք է:

 


Այս հասցեով  կարող եք դիտել Էդուարդ Համբարձումյանի ֆիլմը` Հայկական КВН-ի պատմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more