▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարինա Դանիելյանի սիրտը զբաղվա՞ծ է

Հասարակության կողմից ճանաչված մարդիկ, այդ թվում երաժիշտները, դերասաններն ու հաղորդավարները,  գիտեն և գիտակցում են, որ հանրությանը հետաքրքրում է ոչ միայն իրենց ստեղծագործական, այլև, ու երբեմն ավելի շատ, անձնական կյանքը:

Ինչպես գրում է Բռավո.am-ը, վստահելի աղբյուրներից հայտնի է դարձել, որ հաղորդավարուհի Կարինա Դանիելյան արդեն որոշ ժամանակ հանդիպում է Տիգրան անունով մի երիտասարդի հետ: Այս երկուսի սովորականից ջերմ հարաբերությունների մասին կարելի է կռահել նաև նրանց համացանցային էջերում տեղադրված լուսանկարներից, որտեղ գրկախառնության տեսարաններով պատկերներ էլ կան:

Ավելին, զույգն «օրինականացրել» է հարաբերությունները «Ֆեյսբուք»-ում` փոխելով կարգավիճակը և նաև այդ կերպ հայտնելով սիրային կապի մասին: Կարինա Դանելյանն այս թեմայով պարզաբանումներ դեռևս չի տվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more