▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարո՞ղ է դարձյալ պետք է բոլորին թշնամացնել բոլորի հետ»․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կա՞ն Գյումրիում նիկոլականներ: Վստահաբար ԱՅՈ: 2021-ի քաղաքապետի վերջին ընտրություններին մոտ 8.000 նման մարդ ի հայտ է եկել: 120.000 բնակչություն ունեցող քաղաքում ԱՅՈ կան մոտ 8000 նիկոլականներ:
Շաբաթ-կիրակի օրերին Գյումրի այցելում է 3000-5000 զբոսաշրջիկ: Գյումրիի հետ կապված տոն օրերին մոտ 15.000, համապետական կազմակերպած տոներին մոտ 25.000 (շաբաթ օրը այդքան եկած կլինեին):
Գյումրիի հրապարակը տեղավորում է մոտ 15.000 մարդ: Եթե հաշվի առնենք, որ հրապարակի դեպի հանդիսատես նայող բեմի հատվածը զբաղեցրել էր հրապարակի մոտ 15%-ը, ապա հրապարակում կար առավելագույնը 10.000 մարդ, քանզի կողային հատվածները դատարկ էին: Գյումրիի հյուրանոցներում, հյուրատներում ու վարձով բնակարաններում տեղ չկար: Այդ մահճակալային ֆոնդը կազմում է մոտ 4.000 տեղ:
Գյումրի ՀՐԱՀԱՆԳՎԱԾ եկել էին ՀՀ բոլոր քաղաքների ու գյուղերի պաշտոնյա ՇԱՐԺՈՂՈՒՆԱԿ նիկոլականները իրենց նաֆարով: Բացի դրանից նաև մոտ 40 զբոսաշրջային ավտոբուսներով սովորական մարդիկ, որոնք ուղղակի սիրում են Գյումրին ու գուցե նաև Թաթային (ևս 2.000 մարդ): Վստահաբար մի 5.000 մարդ էլ կար մարզի գյուղերից:
Ըստ այդմ: Եթե կա մի ԽԵԼԱՑԻ գիտուն, ով կարող է հստակ ասել, թե քա՞նի գյումրեցի է կանգնած եղել հրապարակում Թաթայի համերգին, իրեն պետք է Նոբելյան մրցանակ տալ:
Հ.Գ. Իսկ քա՞նի նիկոլական կա ձեր քաղաքում: Իսկ դուք վստա՞հ եք, որ ձեզ էլի համացանցում չեն մանիպուլացնում ու հանում մեկդ մյուսի դեմ: Իսկ կարո՞ղ է սկսվել է նոր՝ տարի ու կես տևող ընտրական փուլ ու պետք է դարձյալ բոլորին թշնամացնել բոլորի հետ:
Մտածեք: Մտածելը ցավոտ պրոցես է, բայց օգտակար»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more