▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաշառքի համար ձերբակալված դատավորի ունեցվածքը. «ՀԺ»

«2014թ. դեկտեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից իր աշխատասենյակում կաշառք ստանալու պահին ձերբակալված, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Խաչատուր Խաչատրյանը Բարձրաստիճանն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում գրառել է 22 հազար դոլարի եւ  5 մլն դրամի չափով դրամական միջոցներ։ Ընդ որում՝ դրան նախորդած տարվա համեմատ դրամական միջոցներն ավելացել են 1 մլն դրամով։ Դատավորի տարեկան աշխատավարձը կազմել է 5,3 մլն դրամ։ Նրա եկամուտներում նշված է նաեւ 918 հազար դրամ, որը, ըստ հայտարարագրի, ստացվել է վարձակալության դիմաց  վարձավճարից։
Դատավորի կինը՝ Արմինե Զաքարյանը, 2013թ. հայտարարագրել է 12 հազար դոլարի չափով դրամական միջոցներ եւ 480 հազար դրամ եկամուտ՝ նույնպես վարձակալության դիմաց ստացված վճար։

Հիշեցնենք, որ Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել եւ ստացել էր 20 հազար դոլար կաշառք։ ԱԱԾ-ն տարածել է կաշառք վերցնելու տեսանյութը, որտեղ գործարարը դատավորի պահանջով գումարը դնում է նրա դարակի մեջ։ Հասկանալի է, որ այդ նույն դարակով անցած փողերը հայտարարագրում սովորաբար չեն երեւում»։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more