|
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին քիչ ժամանակ է մնացել. այն կայանալու է սեպտեմբերի 2-ին: Դեռևս հեռավոր 2015 թվականին Նարեկ Վանեսյանը մեկ տարում 3 տարբեր պաշտոններ էր զբաղեցրել. 2015 թվականի մայիսի 27-ին կայացած մրցույթի արդյունքում, որին մասնակցել էր 4 թեկնածու, Նարեկ Վանեսյանն ընտրվել էր Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն: 2015 թվականի մայիսի 29-ին, մարզպետ Հ. Աբովյանի որոշմամբ, նա Իջեւանի ԲԿ-ի տնօրեն էր նշանակվել 6 ամիս ժամկետով: Իսկ 2015 թվականի հոկտեմբերի 12-ից Վանեսյանը պաշտոնավարեց որպես մարզպետարանի աշխատակազմի վերոհիշյալ վարչության պետ: Բացի այս սկանդալից, Վանեսյանի մասին մամուլում ավելի աղմկահարույց հրապարակումներ են եղել։ Նմանօրինակ մի դեպք Նարեկ Վանեսյանի հետ է կապվում կաշառքի գործով։ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Քաղաքացին տեսնելով, որ Վանեսյանը խաբել է իրեն, դիմել է իրավապահներին։ Նարեկ Վանեսյանը նշված քրեական գործում ներգրավված է եղել որպես կասկածյալ, և նրանից ստորագրություն են վերցրել՝ բնակության վայրից չհեռանալու վերաբերյալ։ Ահա այս կոռուպցիոն դրսեւորումներից հետո Վանեսյանի «հովանավոր» Արսեն Թորոսյանը, որը երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակվեց, Նարեկ Վանեսյանի դեմքով պայքարում է ԲԿ-ի տնօրեն դառնալու համար։ Իսկ այդ բժշկական կենտրոնին ահռելի ֆինանսական հատկացումների եւ մյուս ենթադրյալ կոռուպցիոն երևույթների մասին բազմաթիվ հրապարակումներ կան ու դեռ պատրաստվում են»։ |
Կաշառքի սկանդալով հայտնի Նարեկ Վանեսյանին Արսեն Թորոսյանն ու նախարարը տնօրեն են փորձում դարձնել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


