▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կախված վիճակում հայտնաբերված մայրը երկտող է թողել

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան խճուղում՝ ժողովրդին հայտնի 2-րդ գերեզմանատանը, դի կա կախված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինքնասպանություն գործած քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Աննա Մ-ն է, ում երեխան ամիսներ առաջ էր Գյումրիում պատուհանից անզգուշաբար վայր ընկել ու մահացել։

Մայրը կախվելուց առաջ երկտող է թողել։

«Առավոտ»-ին հայտնի է դարձել, որ երկտողն ուղղված է մահացած որդուն․ «Գալիս եմ քո մոտ, որ քեզ գրկեմ ու միշտ միասին լինենք»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more