▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կդառնամ չեմպիոն և կգամ Հայաստան. Կարո Մուրադ

Գերմանիայում բնակվող մեր հայրենակից  բռնցքամարտիկ, IBF վարկածով միջմայրցամաքային չեմպիոն Կարո Մուրադի յուրաքանչյուր հաղթանակը մեզ ազգովի ուրախանալու և հպարտանալու բազմաթիվ առիթներ է տվել: 

14 տարեկանից զբաղվել է բռնցքամարտով: Պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտը 2006-ին է եղել, հենց նույն թվականին էլ` առաջին  հաղթանակը:  Առ այսօր պրոֆեսիոնալ ռինգում ունեցել է 28 մենամարտ, այդ թվում` 25 հաղթանակ, որոնցից 15-ը` նոկաուտով, 1 ոչ-ոքի և ընդամենը 2 պարտություն:

Վերջին մենամարտը այս տարվա հոկտեմբերի 27-ին էր` IBF վարկածով կիսածանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեպիոն Բեռնարդ Հոպկինսի հետ:

 ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Կարո Մուրադի հետ.

-Նախ խնդրում եմ պատմեք Ձեր ընտանիքի մասին: Ե՞րբ եք տեղափոխվել  Գերմանիա:

-1996 թվականից ապրում ենք Գերմանիայում: Ունեմ շատ ամուր ու մեծ ընտանիք: Արդեն երկու փոքրիկ ունեմ` Շանթը և Սառան:

-Հաճա՞խ եք լինում Հայաստանում: Ի՞նչն եք ամենաշատը հիշում ու կարոտում:

- Այո, փորձում եմ հաճախակի լինել Հայաստանում: Կարոտում եմ բոլորին: Մեր հայրենքիը դրսի  հայերիս համար նման է մեծ  ընտանիքի:

-Բռնցքամարտիկ դառնալը մանկությա՞ն երազանք էր: Ե՞րբ եք սկսել հետաքրքվել բռնցքամարտով:

-Երազանք չի եղել, պարզապես սկսեցի հետաքրքրվել  բռնցքամարտով: 14 տարեկանից զբաղվել եմ այս մարզաձևով:

-Ի՞նչ է բռնցքամարտը Ձեզ համար, ի՞նչ է տվել ու ի՞նչ է վերցրել…

- Տվել է ինձ հաջողություններ, որոնցով ուրախություն եմ պարգևել   ընտանիքիս և   հայ ազգին: Ինչ վերաբերում է ինչ-որ բան վերցնելուն, ապա կասեմ, որ միայն ժամանակ է  խլել:

-Ձեր մենամարտերի ճնշող մեծամասնությունը հաղթանակով է պսակվել. (28 մենամարտից՝ 1 ոչ ոքի, 2 պարտություն): Հավանաբար, բոլորը հիշվող ու տպավորիչ են: Ո՞րն է, այնուամենայնիվ, Ձեր ամենատպավորիչ ու ամենակարևոր հաղթանակը և ինչո՞վ է դա պայմանավորված:

- Ամենակարևոր հաղթանակս  2008 թվականին  էր, երբ դարձա Եվրոպայի չեմպիոն: Եվ իհարկե ամենահիշվող մենամարտերից էր Բեռնարդ Հոփկինսի հետ մենամարտը` այս տարի:

-Այնպես է ստացվել, որ մեր ուժեղագույն բռնցքմարտիկներն օտար դրոշների ներքո են հանդես գալիս: Կցանկանայի՞ք Հայաստանը ներկայացնել:

- Միշտ եմ ներկայացնում:

-Գերմանիայում ապրող մեր բռնցքամարտիկների՝ Արթուր Աբրահամի և Սյուզի Կենտիկյանի հետ մտերի՞մ եք:

-Այո, երկուսն էլ ինձ շատ հարազատ են

-Ո՞րն է ամենակարևոր նպատակը, որին ձգտում եք հասնել:

-Ցանկանում եմ 2014 թվականին դառնալ աշխարհի չեմպիոն և գալ Հայաստան:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

 

72157639072821083

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more