Կգա՞ այն օրը, երբ Հայաստանը կունենա նույնքան հայրենասեր ղեկավար, ինչպիսին Հենրիխն է․․․
Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՆԱ ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ Է
Նայեցի և լսեցի, աշխարհի ամենահայտնի ազգակցիս, մեծագույն Հայի՝ Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը իր նորընծա գրքի առիթով և զգացի` հայրենիքից հեռու անգամ որքան Հայ, ինչքան Մարդ է նա և ինչքան Հայրենիքներ կան նրա ջերմ սրտում։ Հասկացա, թե ինչո՞ւ առկա իշխանավորները չեն սիրում նրան։ Դե ինչպես սրանք կսիրեն մի Մարդու, ով այդքան Հայ է և այդքան Հայրենասեր։ Հայրենասիրությունը ՔՊ-ի օրոք դարձել է հեգնանքի միջոց։ Հայրենասիրությունը հիմա ուղեղի մորմոք է, մերժելի պատրանք։ Հայրենիքը ոչ սրտի մեջ է և ոչ էլ ուղեղում, այն լոկ պետություն է, թեկուզ և լինի աթոռաչափ մի տարածք, որն օրնիբուն տրորվում, տրտփորվուն է կապիտուլյանտի հետույքի տակ։
Կգա՞ այն օրը, երբ Հայաստանը կունենա նույնքան հայրենասեր և նույնքան պետականամետ ղեկավար, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է։ Հենրիխը միայն ֆուտբոլ չէ, որ խաղում է. նա առայժմ վազում է ապագ հայրենիքի ետևից։ Կարծում եմ` վաղ թե ուշ նա կգտնի իր հանգրվանը` Ազատ, Անկախ, Արժանապատիվ Հայաստանը, Հաղթական Հայաստանը, առանց երկյուղի, որ այն կվերածվի թուրքական վիլայեթի։ Հենոն միայն ֆուտբոլ չէ, որ խաղում է և ոչ էլ խաղում է մեր բախտի հետ։
Հենոն այսօր հայ ազգի արժանավոր զավակն է, արժանապատիվ հայը, ով հեռու է քաղաքական խարդավանքներից։ Նա սիրում է իր Հայրենիքն այնքան, որին աներկբա կարելի է Հայրենիք վստահել։
Հեռու չէ այն օրը, երբ Հայրենիքը կլինի իրական Հայրենասերինը, Նվիրյալ Մարդուն...»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet