▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Kicker. Մխիթարյանը 6-րդ անգամ ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում

armsport.am-ը գրում է. Գերմանական հեղինակավոր «Kicker» պարբերականը կազմել է Բունդեսլիգայի ավանդական խորհրդանշական հավաքականը: 26-րդ տուրի լավագույնների կազմում  հայտնվել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ 26-րդ տուրում դորտմունդցիները մրցակցի հարկի 3:0 հաշվով պարտության են մատնել «Հանովերին», իսկ Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:

Բունդեսլիգայի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը.

Լորիս Կարիուս («Մայնց») - Օլիվեր Զորգ («Ֆրայբուրգ»), Ալեսքսանդր Մադլունգ («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»), Մաթս Հումելս («Բորուսիա Դորտմունդ»), Մանսուր Մույդզա («Ֆրայբուրգ») - Բաստիան Շվայնշտայգեր («Բավարիա»), Խուան Արանգո («Բորուսիա Մենխենգլադբախ»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա Դորտմունդ»), Ֆելիքս Կլաուս («Ֆրայբուրգ»)- Ադմիր Մեխմեդի («Ֆրայբուրգ»), Կաետանո Ռաֆայել («Բորուսիա Մենխենգլադբախ»):

Հատկանշական է, որ Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Մխիթարյանը գերմանական պարբերականի կազմած տուրի խորհրդանշական հավաքակամում հայտնվել է 6 անգամ:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more