▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրկորովը դատի է տվել Լյուբով Ուսպենսկայային

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը դատական հայց է ներկայացրել երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դեմ՝ երաժշտի հասցեին հնչեցրած բացասական արտահայտությունների պատճառով, հայտնում է Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի կայքը։

Կիրկորովի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին իր Telegram–յան ալիքում գրառում է կատարել, որում նշել է, որ աստղը Կիրկորովին անվանել է «կնատյաց»: Սա, նրա խոսքով, անընդունելի է։

«Ուսպենսկայան ասել է մի բան, որը հնարավոր չէ հանդուրժել։ Որպես օրինակ՝ անվանել Ֆիլիպ Կիրկորովին «կնատյաց», ով 30 տարի երգում է կանանց և սիրո մասին, բավականին տարօրինակ է։ Եվ վիրավորական»,- գրել է Դոբրովինսկին։

Կիրկորովը «պահանջում է բարոյական փոխհատուցում՝ տասը միլիոն ռուբլու չափով, ինչպես նաև կատարված ծախսերի համար վճար, որը կազմում է ևս երկու միլիոն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more