▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքի մարզում քույրը հայտնաբերել է 11-ամյա եղբոր դին

Մայիսի 21-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի հասցեով, որտեղ տան բակում՝ կեռասենու ծառից կախված, հայտնաբերել են երեխայի կախված դի։

http://asekose.am/filemanager/uploads/inqnaspanutyn.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 11-ամյա տղայի դին։

Տեղեկացնենք, որ մեկ այլ աղբյուրի՝ aravot.am-ի հաղորդմամբ՝ երեխան ինքնասպանություն չի գործել:

Նախնական տեղեկություններով՝ նա, կանգնելով տան հին պատուհանների վրա, փորձել է ճոճանակ սարքել իր համար եւ պատահաբար խճճվել ճոճանակի համար նախատեսված պարանով, ինչը փաթաթվել է քներակին ու երեխան շնչահեղձ է եղել:

Երեխայի խաղի ժամանակ տանը մեծերից չի եղել, արդեն մահացած եղբորը հայտնաբերել է 18 ամյա քույրը: Երեխան ապրում էր մոր եւ 18 ամյա քրոջ հետ: Հայրը մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more