▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուստուրիցան լիովին համաձայն է Պուտինի հետ՝ Ուկրաինայի իրադարձությունների գնահատականում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի գնահատականներն Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ լիովին համընկնում են իր գնահատականների հետ։ Սերբիայում անցած իրադարձությունները և Ուկրաինայում ներկայիս իրադարձությունները շատ նման երևույթներ են, նշել է պետության ղեկավարը կինոռեժիսորի հետ հանդիպմանը։

Կուստուրիցան խոսել է  ստեղծագործական ծրագրերի մասին, որոնք ենթադրում են ռուս գրողների վեպերի հիման վրա նոր ֆիլմերի նկարահանում։

«Ինչ վերաբերում է կրեատիվությանը, իհարկե, այս գաղափարները շատ հետաքրքիր են, և եկեք քննարկենք դրանք»,- առաջարկել է Պուտինը։
Կուստուրիցան ավելի վաղ ասել էր, որ չի բացառում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։ Նա նշել է, որ ներկայումս ունի Սերբիայի և Ֆրանսիայի քաղաքացիություն։

«Ինչու չստանալ քաղաքացիություն Ռուսաստանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more