|
Հունվարի 21-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք կողոպտել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 7-րդ փողոցում սեփական տանը գողություն է տեղի ունեցել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, տունը պատկանում է հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա» մականվամբ Էրիկ Շահբազյանին։ Նա հանրապետությունից բացակայում է, իսկ գողը կամ գողերը տուն մտել են բակի կողմից, տակն ու վրա են արել ամբողջ տունը հատուկ գործիքով կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը և այնտեղ եղած ողջ պարունակությունը հափշտակել են։ Տանը կա նաև 2 մեծ շուն, սակայն նրանք ոչինչ չեն կարողացել անել, քանի որ տուն են մտել բակի կողմից։ Դիտեք նաև՝ |
Կողոպտել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը, տարել չհրկիզվող պահարանի պարունակությունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Շոու-բիզնես more
more
more
more
more
more
more


