▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակել են քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» հոր վրա. վիճակը ծանր է

Կրակոցներ են հնչել Երևանի Կոմիտասի 44 շենքի բակում, կա վիրավոր, հայտնում է ԱրմԼուր․am-ը։

Նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է։

Ինքը՝ Ռուստամ Ստեփանյանը, մեկ այլ քրեական հեղինակության սպանության կասկածանքով կալանքի տակ է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more