▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Դիլիջանում. վիրավորների մեջ է Թեղուտի գյուղապետի որդին. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ`այսօր`դեկտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող «Ակբա-Կրեդիտ Ագրկոլ բանկ»-ի դիմաց տեղի ունեցած վիճաբանության արդյունքում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով Դիլիջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 հոգի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձիք են` Դիլիջան քաղաքի Իվանով փողոց 10 տան բնակիչ 33-ամյա Նավասարդ Աբգարյանը, ով Դիլիջանում հայտնի է Նովո մակնավամբ, ու Դիլիջանի ոլորաններում գործող Հաղարծին ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր տղան է, և Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ 34-ամյա Արտավազդ Թամրազյանը, ով Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի տղան է: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more