▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 31 հատ պարկուճ և 2 հատ փամփուշտ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, 16։15-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի 35 շենքի մոտ կրակոցներ են հնչում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներն արձակել է Հ․ Ավետիսյան փողոցի բնակիչ, 44-ամյա Կարեն Մ․-ն, ով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ տվյալներով հայտնաբերվել է և տեղափոխվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ոստիկանները, քննիչներն ու ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները Հ․ Ավետիսյան փողոցի թիվ 35 շենքի բակի և հարակից տարածքում հայտնաբերել են 30-ից ավելի կրակված պարկուճ և 2 հատ փամփուշտ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանը, տեղեկություններով խուզարկությամբ Կարեն Մ․-ի մոտ հայտնաբերվել է 24 հատ 7․62 տ/չ փամփուշտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more