▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա

Այսօր՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:00–ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «էրեբունի» բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ  Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին  բացատրություն տալու:

Մինչ բժիշկները  պայքարում են նրա կյանքի  համար, ինչը  նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են ենթադրյալ կրակոցների վայրը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի որոշ հանգամանքներ կարծես թե հայտնի են իրավապահներին և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու կրակողի անձը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more