▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Վարդենիսում ` սպանվել է 33-ամյա տղամարդ

armlur.am-ը գրում է, որ Վարդենիս քաղաքում կրկին կրակոցներ են հնչել. կայքի տեղեկությունների համաձայն՝ կա  մեկ զոհ՝ 33-ամյա Արման Մանուկյանը իր տան շենքի բակում սպանվել է :  Ըստ վարդենիսցիների շրջանում պտտվող լուրերի՝ կրակողները եղել են  Ա. Մանուկյանի հորեղբոր որդի Վահագնը  և ոմն Սասունը:  Նշենք, որ Վարդենիսում այդ ազգը հայտնի է «մաշադու» անվամբ, որն աչքի է ընկնում կրիմինալ պատմություններով: Արման Մանուկյանի հարազատների փոխանցմամբ՝ վերջինս սպանվել է ինքնաձիգից արձակված կրակոցի հետևանքով:  Ա. Մանուկյանը հիվանդանոցում մահացել է: Ըստ վարդենիսցիների՝ Արմանը և Վահագնը  զբաղվում են «չղջիկությամբ»՝ նրանք Սոթքից ոսկու  հանքանյութ են գողանում և գաղտնի արտահանում: Ի դեպ, այս ճանապարհով շատ վարդենիսցիներ  են իրենց ապրուստի միջոցներ փնտրում: Դեպքի մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more