▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրասնոդարի կենտրոնում Անդրանիկ Գրիգորյանը նիգերցու է սպանել

Կրասնոդարի կենտրոնում գիշերային ակումբի նախկին տնօրենի են կրակել ու սպանել․ նա Նիգերից է եղել։

Կասկածյալ, 54-ամյա Անդրանիկ Գրիգորյանը բերման է ենթարկվել․ նա անձամբ է զանգահարել ոստիկանություն և հայտնել, որ մարդու է սպանել, հայտնում է «Shot» տելեգրամյան ալիքը։

Հաղորդագրության համաձայն՝ Գրիգորյանն իր ավտոմեքենայից հանել է ատրճանակը և կրակել 58-ամյա Յակուբ Համիդայի ուղղությամբ, որն իր «Lexus» մակնիշի ամենագնացի մոտ է եղել․ տղամարդը տեղում մահացել է: 

Սպանությունից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել Գրիգորյանին։ Սպանության դրդապատճառը պարզվում է։ Սպանվածի «Lexus»-ում թմրանյութ է հայտնաբերվել:

Մահացած Յակուբա Համիդուն Նիգերից է եղել, երկար ժամանակ ապրում էր Կրասնոդարում, մի քանի տարի առաջ փակված «Հավանա» ակումբի տնօրենն էր։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more