▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրեմլում կայացած համերգին 90-ամյա Բեդրոս Կիրկորովը խնդրել է հարգել հայոց եղեռնի զոհերի հիշատակը

Նոյեմբերի 25-ին Կրեմլի մեծ դահլիճում տեղի է ունեցել Ֆիլիպ Կիրկորովի հոր՝  Բեդրոս Կիրկորովի 90-ամյակին նվիրված համերգ, որին մասնակցել է նաև «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Հարություն Մկրտչյանը՝ կատարելով «Իմ Անի» երգը։

Հայ երգչի ելույթից հետո Բեդրոս Կիրկորովը խնդրել է  հարգել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և գովեստի խոսքեր է հնչեցրել Հարությունի մասին։ 

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցներն այսօր հայտնել են, որ Բեդրոս Կիրկորովին շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են։ Այս տարվա ապրիլին ևս նրան տեղափոխել էին հիվանդանոց՝ ճնշման և հազի պատճառով։

Հարություն Մկրտչյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև․ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more