▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրտսեր Լոքյանի մեծ գործերը. «ՀԺ»

«Գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ով Հովիկ Աբրահամյանի խորհրդականն ու աջ ձեռքն էր ԱԺ-ում, Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց և ԱԺ աշխատակազմում տեղի ունեցած կադրային փոփոխություններից հետո անգործ էր մնացել ընդամենը մի քանի օր։ Աշխատանքից ազատվելուց հաշված օրեր անց՝ մայիսին, նա նշանակվեց վարչապետի խորհրդական։ Լոքյանն այն երիտասարդ բարձրաստիճան պաշտոնյաներից է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրի համաձայն, աչքի են ընկնում մեծ շահաբաժիններով։


Այսպես, 2013 թ. տարեկան հայտարարագրի համաձայն, Սերգեյ Լոքյանը բաժնեմաս ունի երկու տարբեր ընկերություններում, համապատասխանաբար 63 միլիոն 400 հազար 140 և 8 միլիոն 65 հազար դրամի չափով: Տարեսկզբին նա ունեցել է 17 միլիոն 300 հազար դրամ դրամական միջոցներ, իսկ արդեն տարեվերջին` 4 միլիոն դրամ: Սերգեյ Լոքյանի տարեկան եկամուտը կազմել է 44 միլիոն 570 հազար դրամ: Դրանից աշխատավարձը ընդամենը 3 միլիոն 590 հազար դրամն է: 33 միլիոն 780 հազար դրամի չափով եկամուտ Լոքյանը ստացել է շահաբաժնից: Եվս 7 միլիոն 200 հազար դրամ էլ` վարձակալության դիմաց ստացվող վճարից»,-գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more