▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» են անում մեր գրպանից․ սա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ»․ Մեսրոպ Մանուկյան

«Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլոր «գրեֆ» են անում մեր գրպանից» վերնագրով տեսանյութ է հրապարակել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով․ «ՔՊ-ի «գրեֆը» իր գործընկերոջ հետ աֆիլացվող ընկերությանը․
Նիկոլ Փաշինյան, հիմա սա կոռուպցիա՞ է թե ոչ՝ 2 մլն դոլար «գրեֆ» անելը․․․
Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան պոզով պոչով չի լինում»։

«Մի ընկերություն, որն ուղիղ աֆիլացվում է ՔՊ-ի գործընկեր «Հանրապետություն» կուսակցության հետ, ընկերության սեփականատերը բարեկամական կապ ունի այդ կուսակցության ղեկավարի հետ, այդ ընկերության «գովազդով» մեր գործընկեր ավագանիներն են զբաղվում կամ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները, ու այդ ընկերությունը, որը կարողանում է 40 մլն դոլար ներդրում կատարի, 2 միլիոն դոլարը հաշվարկ չի արե՞լ ինքը․ նորմա՞լ է դա։

Կտեսնեք, կբերեն էս հարցն էլ չզեկուցվողի տակ կդնեն ու կսղցնեն, որովհետև 2 միլիոն դոլարից ավելի իրենց լավ ախպորը «գրեֆ» է սա․ ձեր բարեկման է, ձեր փեսան է։

Չտեսա մեկդ բերեք, Պեդրոյի ընկերությանը 2 միլիոն դոլարի լավություն անեիք կամ գինի առնեիք»,- տարածած տեսանյութում մասնավորապես ասում է ընդդիմադիր գործիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more