▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Lարված իրավիճակ` Թալինի եկեղեցում. Սափեյանն ու ոստիկանները թույլ չեն տալիս քահանային ներս մտնել

Թարմացում․ Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է․

Նիկոլը Հովհաննավանքից հետո 2-րդ եկեղեցին է օկուպացնում` այն էլ Սուրբ Ծննդյան օրով

Այսօր առավոտից լարված իրավիճակ էր Թալինում

միջադեպ է հրահրում ՆԳՆ-ն

Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սարոյանի ուղիղ մասնակցությամբ թույլ չի տվել ոստիկանությունը օծյալ քահանա Տեր Հայկին մտնել եկեղեցի եւ Սուրբ Օրով պատարագի ծեսը մատուցել

Երկար լարվածությունից հետո եկեղեցականը

Որոշել է իր հոտով շարժվել դեպի Մաստարայի Եկեղեցի ` բախումներից խուսափելու համար իսկ Թալինի ոստիկանախեղդ եկեղեցում այս պահին միայն նիկոլականններն են ու իրենց կարգալույծ քահանան ` ՔՊ-ական համայնքապետ Տավրոսի թելադրած օրակարգով:

Lարված իրավիճակ` Թալինի եկեղեցում. Սափեյանն ու ոստիկանները թույլ չեն տալիս քահանային ներս մտնել

Նիկոլ Փաշինյանի աջակիցները` համայնքապետ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս Արագածոտնի թեմի քահանաներին մուտք գործել եկեղեցի։ Տավրոս Սափեյանը հայտարարեց՝ թույլ չեն տալու, որ տեր Հայկը եկեղեցի ոտք դնի, քանի որ Սուրբ ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել կարգալույծ հռչակված քահանա Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե)։

***

Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը. Արագածոտնի թեմի առաջնորդ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հայտարարություն է տարածել կալանավայրից` Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը որակելով որպես սրբապղծություն։

«Վճռականորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և հայտարարում, որ որևէ իշխանություն, որևէ պաշտոնյա կամ կարգալույծ անձ չի կարող իրեն վերապահել իրավունք՝ ոտնահարելու սրբավայրը, խաթարելու եկեղեցական կարգը և վիրավորելու հավատավոր ժողովրդի հոգևոր զգացմունքները։ Միևնույն ժամանակ կոչ եմ անում մեր հավատավոր ժողովրդին և նվիրյալ հոգևորականներին՝ չտրվել սադրանքներին, բայց նաև երբեք չհրաժարվել ճշմարտությունից, մնալ խաղաղ՝ սակայն հաստատուն, համբերատար՝ սակայն անզիջում»։

***

Լրագրող Զարուհի Դիլանյանն էլ գրել է․ 

Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, Սուրբ Պատարագից առաջ հերթական դեբոշն են սարքել. ոստիկանության աչքկապոցիով դարձյալ եկեղեցու իրավունքներն են խախտվել։ Աչքի է ընկել` Թալինն ազատագրած ու այնտեղ եռագույն ծածանած Տավրոս Սափեյանը, Ոսկեպարի ու Կիրանցի թեժ կետերում <<հարցեր լուծած ու հիմա Թալինը փրկող>> ոստիկան Կարեն Հակոբյանը ու էդ տիպի այլ հերոսներ։ Մարդիկ գուցե կմոռանան սա, բայց Աստված երբեք, Դուք էլ պատասխան չտաք Աստծու առաջ, ձեր սերունդները կտան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more