▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավ գործերը հաճախ բարդ են իրականանում». Գրիգոր Մինասյան. «Առավոտ»

«Առավոտ»  թերթը գրում է. «Երեկ Երեւան քաղաքի ավագանու նիստին ընդունվեց  հաշմանդություն ունեցող անձանց ավտոկայանատեղիների տեղական տուրքի վճարումից ազատելու մասին որոշում։ Որոշման նախագծի հեղինակ Գրիգոր Մինասյանը առաջարկեց նաեւ բոլոր ավտոկայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ՝ տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը։
Նիստից հետո Գրիգոր Մինասյանը պատասխանեց «Առավոտի»  հարցերին։

Պարոն Մինասյան, քիչ առաջ Երեւանի ավագանին ընդունեց Ձեր հեղինակած որոշումը, ըստ որի՝ Երեւան քաղաքում կարմիր գծանշված ավտոկայանատեղիները հաշմանդամ մարդկանց համար անվճար են դառնում։ Ինչպե՞ս պետք է իրականացվի այդ որոշումը, տեխնիկապես բարդ չի՞ լինի։

Լավ գործերը հաճախ բարդ են իրականանում, եւ այս մեկն էլ բացառություն չէր։ Ի պատիվ մեր ներկայիս քաղաքապետի՝ երկար ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց հուզող խնդիրը այսօր ստացավ չափազանց քաղաքակիրթ եւ ժամանակակից լուծում։ Իսկ ավտոկայանատեղիները այսօրվա ընդունված որոշմանը հարմարեցնելը իսկապես որ ժամանակի եւ տեխնիկայի հարց է։

Այդ որոշումը հետադարձ ուժ չունի՞, նկատի ունեմ՝ եթե արդեն իսկ կան հաշմանդամ մարդիկ, որոնք տուգանվել են կարմիր գծերի մեջ կայանելու եւ չվճարելու համար, նրանք կարո՞ղ են ազատվել այդ տուգանքերից։

Ոչ, նման որոշումը չի կարող հետադարձ ուժ ունենալ»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more