Հարկադիր կատարողն այն մարդն է, ով կանգնած է օրենքի և արդարության սահմանագծին։
Հարկադիր կատարողի աշխատանքը պահանջում է ոչ միայն մասնագիտական բարձր գիտելիքներ, այլև հաստատակամություն, սառնասրտություն և ներքին ուժ։
Երբ դատական որոշումը պետք է կյանքի կոչվի, հենց նա է այն մարդը, ով ապահովում է արդարության իրականացումը:
Նրա գործը հաճախ անտեսանելի է, բայց դրա արդյունքը զգալի է հասարակության համար։
Հարկադիր կատարող լինելը նշանակում է ծառայել օրենքին, պաշտպանել իրավունքը և պահպանել հավասարակշռությունը։
Դա կոչում է, ոչ թե պարզապես աշխատանք։
Ոլորտում լավագույններից է Երևան քաղաքի, Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի գլխավոր խորհրդատու Լևոն Սիմոնյանը:
Վերջինիս նախաձեռնողականությունն ու պրոֆեսիոնալ մոտեցումը թույլ են տվել գործընթացն իրականացնել կազմակերպված և իրավաչափ ձևով՝ ապահովելով բոլոր կողմերի իրավունքների պաշտպանությունը։
Լևոն Սիմոնյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունը և ծառայողական բարեվարքությունն արտացոլում են օրենքի նկատմամբ նրա հարգանքը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ նրա կողմից ցուցաբերվող բարձր պատասխանատվությունը։
Հաշվի առնելով Լևոն Սիմոնյանի հետևողականությունը, համբերատարությունը և սկզբունքայնությունը՝ հնարավոր է դարձել ապահովել գործընթացի արդյունավետությունն ու մասնակցող կողմերի գոհունակությունը։
Հայտնում ենք մեր երախտագիտությունը՝ պրոֆեսիոնալ մոտեցման, ազնիվ և օրինակելի աշխատանքի համար:
Լևոն Սիմոնյանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ունի անգնահատելի ծառայողներ, որոնք իրենց ավանդն են ունենում իրավակարգի պահպանման գործում:
Հարգանքով՝
Պարտատեր Ա. Հարությունյանի ներկայացուցիչ,
փաստաբան՝ Պայծառ Քոչարյան


