Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։ |
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:
Մուսինյանը նշել է, որ զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը եւ դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը:
Հիշեցնենք, որ սա այս տարվա ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Առաջին նախագահի երկրորդ հանդիպումն է: Առաջինը տեղի է ունեցել ս.թ. փետրվարի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։