▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատանն ու գրասենյակում արդեն 24 ժամ է` լույս ու ջուր չկա

Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատանն ու գրասենյակում արդեն 24 ժամ է` լույս ու ջուր չկա 

ՀՀ 1–ին նախագահի գրասենյակից հայտնել են, որ Տեր–Պետրոսյանի առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ 

«Ի՞նչ է նշանակում նախագահի նկատմամբ կիրառված և շարունակվող այս տմարդի դրսևորումը։ Միայն մեկ բան. հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության առանց հրահանգի։ Ավելացնենք, որ մինչ այս պահը Նախագահի առանձնատան և գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ»,–ասվում է հայտարարության մեջ։

📎Նշենք, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ 1–ին նախագահը հրապարակավ աջակցություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին։

***

iLur-ը հայտնում է. «Սույն թվականի մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել են ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը և գրասենյակը։ Բնականաբար, խափանվել է նաև ջրամատակարարումը։ Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են. «Մեկ ժամից կմիացնենք»։ Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ, առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում նախագահի նկատմամբ կիրառված և շարունակվող այս տմարդի դրսևորումը։ Միայն մեկ բան. հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության, առանց հրահանգի։ Ավելացնենք, որ մինչ այս պահը նախագահի առանձնատան և գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ։

Սա ոչ թե սովորական վթար է, այլ Առաջին նախագահի և նրա ընտանիքի հանդեպ կիրառված և չդադարող սադիզմի դրսևորում»:

***

Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկումը արել է «Յուվենթուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպությունը. ՀԷՑ–ի պարզաբանումը

Առանց ՀԷՑ-ի հետ համաձայնեցման, կառուցապատողը ապամոնտաժել և քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից ակադեմիային պատկանող շինությունը՝ վնասելով ՀԷՑ-ի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերը և տանիքը:

ՀԷՑ–ից խոստանում են` ժամեր անց էլեկտրամատակարարումը կվերականգնվի:

***

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են «պատժել» ԼՏՊ-ին։
1. Փաստորեն Նիկոլը ինքնաճանաչման փնտրտուքներում ձանձրացել է Լուսավորիչ, Պապ թագավոր կամ Տրդատ 3-րդ կերպափոխումներից և ցանկացել է նախընտրական շրջանում վերածվել թունդ ազգային վրիժառուի ո՛չ ավել, ո՛չ պակաս Սողոմոն Թեհլիրյանի։ Բայց իր թիրախում ո՛չ թե Էրդողանն է կամ Իլհամը, այլ ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
2. Հատուկ օպերացիան հաստատվել է «Ինդիկատորների բարձրագույն օրդենի» կողմից, որի պատվավոր մագիստրոս Ռոմուլոս Էլեկտրիկուսը անձամբ ատանձնել է ՀՀ 1-ին նախագահի առանձնատան և գրասենյակի հոսանքի ռուբիլնիկը անջատելու առաքելությունը։ Կատարումը սահմանվել է «Նեմեսիս» գործողության 105-րդ տարելիցի խորհրդանշական օրը՝ մարտի 15-ին։ ԼՏՊ-ին հոսանքազրկել են և ջրազրկել, ինչը ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանական պրոցեդուրայի տարրեր է պարունակում։ Իշխանությունների այս քայլը՝ 1-ին նախագահի գրասենյակի կողմից, որակվել է որպես ուղղորդված «ստորություն» և «սադիզմ»։
3. ԼՏՊ-ն վերջերս Հայրենիքի փրկության քաղաքական վեկտորն ուղղել էր դեպի բարերար Սամվել Կարապետյանը, ինչն էլ հանգեցրել է նրան պատժելու և մինի-գենոցիդի ենթարկելու քաղաքական որոշմանը, որի հետևում կանգնած է փողոցային շրջմոլիկների հավերժ տիրակալը՝ պատրոնդաշով և մոսին հրացանով գերզինված, ինքնահռչակ ֆիդայի՝ Նիկոլ Չաուշ-եվսկին։
Հ.Գ. Փոքրոգությունը նրա մոտ սահմաններ չի ճանաչում»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more