▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոնին կալանավորելը պայքարից հանելու և պայքարը ճնշելու իրենց փորձն է․ Սիրուշոյի նոր հրապարակումը

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լևոնին ազատազրկեցին մեկ ամսով, «ոստիկաններին մեքենայում դաժան ծեծելու համար».. (անկախ նրանից, որ ամբողջ երկիրը ակնհայտ տեսել է, թե ինչպես է լրիվ հակառակը տեղի ունենում)

Սա բնականաբար Լևոնին պայքարից հանելու և պայքարը ճնշելու իրենց փորձն է։

Այս օրերի կալանավորվածների թվում կան պատերազմի մասնակիցներ, կանայք, մարզիկներ. մարդիկ, ովքեր թույլ չեն տալիս վերացնել ու հանձնել երկիրն ու արժեքները։

Բայց սա, ճնշելու փոխարեն, հակառակը՝ պայքարելու ավելի մեծ ցանկություն է առաջացրել։ Դա է վկայում հանրության արձագանքը, ինձ անդադար եկող բազմահազար նամակները և օրեցօր ավելացող գիտակից բազմությունը։

Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more