▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լինելով անդեմ, լպրծուն՝ վերածվեցին ռեժիմի՝ այլասերված տարբերակով․․․

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործող ռեժիմը ևս մերժվելու է
Արմեն Գրիգորյանին անձամբ չեմ ճանաչել, համակարծիք չեմ նաև նրա տեսակետներին, մասնավորապես՝ Շիրակի և Արարատի դաշտավայրերի ժողովրդի հասցեին հնչեցված ընդհանրական գնահատականներին։ Այնուամենայնիվ, Արմեն Գրիգորյանը դարձավ գործող ռեժիմի զոհը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում ամեն ինչ շատ վատ է, ավելի վատ, քան ժողովրդի կողմից մերժված ռեժիմի ժամանակ, որովհետև այն, ինչ կար նրանց ժամանակ, շատ ավելի վատ ձևերով շարունակվում է, որին ավելացել է հայրենիքի մի մասի կորուստը, հազարավոր զոհերը, ազգային արժանապատվության կորուստը, անվտանգային համակարգի, հատկապես բանակի կազմաքանդումը։
Այսպես ստացվեց, որովհետև 2018 թ-ից հետո չտրվեց իրավաքաղաքական գնահատական, չիրականացվեց անցումային արդարադատություն, ավելին՝ շարունակում են նույն ոճով գործեր սարքել և մարդկանց զրկել ազատությունից՝ քաղաքական հայացքների, իշխանության ներկայացուցիչների վրեժխնդրությունից ելնելով՝ հանցագործ ոստիկանների, քննիչների, դատախազների ու դատավորների միջոցով, որոնք նույն բանն արել են տասնամյակներ շարունակ։
Եվ ուրեմն գործող ռեժիմն այլևս մերժված է և ժամանակի հարց է՝ երբ կարձանագրվի, ինչպես և ինչ գին կվճարի, բայց որ իշխող ռեժիմի համար շատ ավելի ցավալի կլինի դա փաստ է, որովհետև իրենք խաբել ու շարունակում են խաբել՝ հուսախաբ անելով ժողովրդին։
Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին։
Հ․Գ․ Օրվա իշխանությունները, լինելով անդեմ, անսկզբունք, լպրծուն մարդկային տեսակ, այնուամենայնիվ, յուրացնելով նախորդ ռեժիմի բոլոր գործիքակազմերը, վերածվեցին ռեժիմի՝ այլասերված տարբերակով։ Այդ իսկ պատճառով օգտագործում եմ ռեժիմ տերմինը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more