▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկան` արտակարգ իրավիճակների նախարա՞ր. «Ժողովուրդ»

«Տեղեկություններ կան այն մասին, որ վերջերս Արթուր Բաղդասարյանին է հանդիպել Սյունիքի նախկին մարզպետ Սարեն Խաչատրյանը (Լիսկա)։ ArmLur-ի հաջողվեց պարզել, որ Ս. Խաչատրյանը Ա. Բաղդասարյանին խնդրել է կոալիցիայից դուրս գալուց առաջ միջնորդել Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի իրեն նշանակեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ ArmLur-ի տեղեկություններով՝ ՕԵԿ առաջնորդը հասկանալով, որ միայն իր միջնորդությունը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ Սերժ Սարգսյանի մոտ, որոշել է գործին «խառնել» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, ով Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է։ Ինչպես նաև Սերժ Սարգսյանի մտերիմն է ՕԵԿ-ից դուրս եկած ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը։ Բայց միաժամանակ Ա. Բաղդասարյանը Լիսկային առաջարկել է պատրաստվել նոր աշխատանքին և մի լավ էլ մաղարիչ «կազմակերպել»։ Կհաջողվի՞ Լիսկային ու ՕԵԿ առաջնորդին այս ծրագիրը գլուխ բերել, դժվար է ասել»,–գրում է թերթը վերջում ավելացնելով, որ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը հերքել է այս լուրը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more