▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկան փորձում է հաստատվել Լիոնո՞ւմ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը, արժանահավատ աղբյուրներին վկայակոչելով, տեղեկացնում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերջին աղմկահարույց դեպքերից հետո որոշել է վերջնականապես լքել Հայաստանը։

«Ըստ նույն աղբյուրի՝ նա պատրաստվում է բնակություն հաստատել Ֆրանսիայի Լիոն քաղաքում, որտեղ սովորել է իր որդին։ Եվ ահա այս օրերին նա զբաղված է իր բիզնեսների կեսը Հայաստանից տեղափոխելով, ինչի համար օրերս կարճ ժամկետով մեկնել էր Ֆրանսիա, բայց արդեն երկու-երեք օր է, որ հասցրել է վերադառնալ։ Իսկ վերջնականապես մեկնել պատրաստվում է, հենց որ որդու՝ նույն աղմկահարույց գործով կալանավորված Տիգրանի հարցերը ինչ-որ հանգուցալուծում ստանան։

Թեեւ մեր այլ աղբյուրներ էլ վստահեցնում են, որ այս հարցում Ս. Խաչատրյանին չի հաջողվում որդուն պատժից առհասարակ ազատելը, եւ հիմա նա միայն փորձում է հասնել հնարավորինս քիչ պատժաժամկետի։ Եվ դրանով հանդերձ էլ՝ պարոն Խաչատրյանի մոտ մտավախություն կա, որ եթե անգամ իր ունեցած-չունեցած բիզնեսները հասցնի տեղափոխել արտերկիր, իսկ որդին մնա հայաստանյան բանտում, ապա չի ունենա այն բավարար երաշխիքները, որ եթե հանկարծ առաջանա, այսպես ասած, նրա ունեցվածքը վերաբաշխելու խնդիր, ապա կկարողանա դիմակայել դրան...»,- գրում է «Իրավունքը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more