▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկայի ինդուլգենցիան շարունակվում է մի քանի ուղղություններով. «Հրապարակ»

Հրապարակը գրում է, թե որդուն ու Զարզանդին ազատելուց հետո Լիսկայի ինդուլգենցիան շարունակվում է մի քանի ուղղություններով. նա ոչ միայն դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին` իր պատիվն անարգելու համար, այլեւ սկսել է բուռն տնտեսական գործունեություն ծավալել:

«Մաքսիմ Հակոբյանին իր հայտնի հանքը վաճառելուց հետո նա հենց այդ հանքի կողքին գնել է նոր հանք, որտեղ, սակայն, Բուդաղյանների հետ ընդհարումից հետո որեւէ աշխատանք չէր կատարվում: Ըստ լավատեղյակների` հանքը շահագործման հանձնելու համար Սուրիկ Խաչատրյանը 30  միլիոն դոլար վարկ է վերցրել ու փորձում է այդ ներդրումների միջոցով հաճելին համակցել օգտակարի հետ` համ հանքից օգուտներ քաղել, համ էլ 500-600 աշխատատեղ բացել, համ էլ քաղաքական դիվիդենտներ շահել:

Այնուհանդերձ, Լիսկան ֆիասկո է գրանցել քաղաքական «գետնին վրա». Հայկ Գեւորգյանի փոխարեն պատգամավոր ընտրվելու նրա պրոյեկտը տապալվել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիսկային ասել են` մոռացիր այդ մասին»,- գրում է թերթը:

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա 

համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more