▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լիվերպուլը» կարող է կրկին փորձել ձեռք բերել Մխիթարյանին

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է կրկին հայտնվել անգլիական «Լիվերպուլի» դիտակետում, կարդում ենք «Football Direct News»-ում։

Պարբերականը գրում է, որ նախորդ ամռանը Հենրիխ Մխիթարյանը դեռևս Դոնեցկի «Շախտյորում» խաղալու շրջանում հայտնվել էր «Լիվերպուլի» հետաքրքրության շրջանակում, սակայն նախընտրությունը տվել էր Գերմանիայի առաջնության գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիային»։

Քանի որ այս մրցաշրջանը գերմանական ակումբի համար նախորդի չափ հաջող չի դասավորվում, պարբերականի վերլուծաբանները ենթադրում են, որ հայ ֆուտբոլիստը կարող է վերանայել իր դիրքորոշումն ու գուցե նախապատվություն տալ «Լիվերպուլին», մանավանդ որ «Բորուսիայից» կարող է հեռանալ նաև թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

«Football Direct News»-ը նշել է, որ Մխիթարյանի՝ Գերմանիայում ցուցադրած արդյունավետ խաղը շարունակում է դուր գալ «մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին։

Ֆուտբոլային հասարակություն ֆեյսբուքյան էջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more