«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) Սուրենավան համայնքի ղեկավարի պաշտոնը խոստացել է մահացած գյուղապետ Վարդգես Ղազարյանի եղբորը` Վազգեն Ղազարյանին: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` այժմ լուրջ պայքար է գնում մարզպետի և այդ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկի) միջև: Վերջինս նպատակ ունի գյուղապետի պաշտոնը «տալ» ՀՅԴ-ական Կարո Կարապետյանին, որին գյուղացիները որպես Դուշման Կարո են ճանաչում: Թերթը զրուցել է մահացած գյուղապետի եղբոր` Վազգենի հետ: Վերջինս ասել է, թե մարզպետը իրեն չի խոստացել, այլ ինքն է հայտարարել, որ ամեն ինչ անելու է այդ պաշտոնը ստանձնելու համար. «Ուզեցել են իր տղային առաջադրել, ես ասել եմ ոչ, ես իմ եղբոր պաշտոնը պետք է ստանձնեմ ու իր կիսատ գործերն ավարտեմ, Էդիկ Բարսեղյանն ընդամենը եկել է հոգեհանգստին ու թաղմանը: Ինձ էլ են տենց շշուկներ հասել, որ Արայիկ Գրիգորյանն ուրիշին է սատարում, ժողովուրդն է նման բաներ խոսում»: Թերթը հիշեցնում է, որ մարտի 19-ին ավտովթարի զոհ է դարձել Սուրենավանի ղեկավար Վարդգես Ղազարյանը: Նրա եղբայրը «Ժողովուրդ»-ին պատմել է հետևյալը. «Արտաշատի կամրջի մոտ ինչ-որ մեքենա կտրուկ շատ մոտիկից նրա դեմը կտրել էր: Անիվեերի տեղը կար ասֆալտի վրա: Հիմա չենք իմանում դա պատահական է եղել, թե ինչ-որ...»:
Լոնդիկը Սուրենավանի ղեկավարի պաշտոնը խոստացել է մահացած գյուղապետի եղբո՞րը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


