▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռիում վթարի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են տեղափոխվել հիվանդանոց

Հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 09։00-ի սահմաններում Շիրակի մարզ բնակիչ 30-ամյա Մհեր Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել։

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/vtar.jpeg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Մ Գրիգորյանը, նրա ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արտյոմ Հակոբյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայողներ։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more