▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռիում ԽՈՐՏԿԱՐԱՆԸ վերածել էին ՊՈՌՆԿԱՏԱՆ

Լոռի մարզի բնակիչ, 25-ամյա Միսակ Գրիգորյանը, ով որպես խոհարար է աշխատում խորտկարաննեից մեկում, խորտկարանի վագոն տնակը 1500 դրամով տրամադրել է տեղի մարմնավաճառներին եւ նպաստել  պոռնկությամբ զբաղվելուն:

Այս մասին գրում է news.am-ը` նշելով, որ Միսակ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի խորտկարաններից մեկում աշխատելով որպես խոհարար խորտկարանի մահճակալով կահավորված առանձին վագոն տնակը 1500-ական դրամով տրամադրել է Լոռի բնակիչ Կարեն Սարգսյանին եւ Վանաձոր քաղաքի բնակիչ Ստեփան Սահակյանին՝ մարմնավաճառներ Ալվարդ Գրիգորյանին եւ Արաքս Ասատրյանի հետ սեռական հարաբերություն ունենալու համար՝ այդ եղանակով նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն:

Նշվում է, որ գործում ներգրավված անձանց անուն ազգանունները փոխված են ներկայացված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more