▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂ-ին ու հայ ռազմագերիներին վերաբերող դրույթների շուրջ «Եվրոնեսթ»-ում բանավեճ է ծավալվել

 

Քիշնևում կայացած «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովում ընդունվել է բանաձև, որը կոչ է անում հրատապ լուծել հումանիտար այնպիսի չկարգավորված հարցեր, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրագործումը՝ միտված տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ը:

«Ասել, որ ընդունվեց մեր երազանքների բանաձևը՝ ոչ, ասել, որ ընդունվեց աշխարհի ամենավատ բանաձևը, դարձյալ՝ ոչ, որովհետև այնտեղ ռազմագերիների վերաբերյալ խնդիր կար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մասին խնդիր կար»,- ասել է պատվիրակության անդամ, պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more