▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ ոստիկանությունը՝ Սմբատ Ցականյանի սպանության մասին

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են Քարվաճառի բնակիչ, օրերս, ըստ տեղեկությունների, դիվերսանտների կողմից գերեվարված 17-ամյա Սմբատ Ցականյանի դին:

ԼՂՀ ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել դեպքի առնչությամբ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Հուլիսի 8-ին հաղորդվել էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Մեխակի Ցականյանի անհայտ կորելու մասին:

ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ս. Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի 17-ամյա մի բնակչի են գերեվարել, ում մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more