▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լյուբոսլավ Պենեւ. Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ դրանից վախեցանք, ապա չարաչար սխալվում է

armsport.am-ը գրում է, որ Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը մամուլի ասուլիս տվեց Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում՝ խոսելով վաղը Հայաստանի հետ կայանալիք ընտրական խաղի վերաբերյալ:

-Ինչպե՞ս է թիմը պատրաստվել խաղին և չեն վախենո՞ւմ երկպագունների այսօրվա պահվածքից:
-Բնականաբար, մենք պատրաստ ենք, և ոչ միայն առաջիկա, այլ նաև Չեխիայի հետ խաղին: 1-2 խաղացողներ չեն խաղա, բայց դա որոշիչ դեր չի խաղում:
 
Ինչ վերաբերում է օդանավակայանում մեզ դիմավորելուն, ապա նշեմ, որ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ դրանից վախեցանք, ապա չարաչար սխալվում է:
-Ի՞նչ կասեք Սոֆիայում բուլղար երկրպագունների վարքագծի մասին:

-Նշեմ, որ նման բաները չեմ մեկնաբանում:
-Բուլղարիայի հավաքականը առաջին համարո՞վ է խաղալու:

-Մենք ունենք մեր նպատակները :

-Ձեր դարպասապահը համարձակվեց մեր ընտրանուն համեմատել Մալթայի հավաքականի հետ: Չեք կարծո՞ւմ, որ Ձեր հավաքականի երկրորդ տեղ գտնվելը անմիջականորեն կապված է Հայաստանի հավաքականի՝ Դանիային և Չեխիային հաղթելով:
-Իրոք մեր խմբում խառը իրավիճակ է: Յուրաքանչուր թիմ  ունի այնքան միավոր որքան արժանի է:
-Այդ դեպքում չեք կարծո՞ւմ, որ հենց Հայաստանը Բուլղարիային կզրկի ԱԱ-2014-ից:

-Կանխատեսելը լավ գործ չէ: Մենք Հայասատան ենք եկել միայն հաղթնակի ետևից:

-Եթե թիմի կազմակերպվածության հարցերով զբաղվում եք, ինչո՞ւ է ֆուտբոլիստների խաղը կեղտոտ ֆուտբոլի նմանվում:
-Չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ, նախորդ խաղը ֆուտբոլային էր, և իմ ֆուտբոլիստներ սադրանքի չէին դիմում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more