▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը

Այսօր՝ սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է Գրիշա Սիմոնյանը:
Վերջին տարում նա տառապում էր ծանրագույն հիվանդությամբ՝ գլխուղեղի ուռուցքով: Սակայն հիվանդությունն էլ Գրիշային հետ չէր պահում կյանքի նպատակից, այն է՝ դառնալ ֆուտբոլիստ:
Ռուսական «Чемпионат» մարզական կայքը «Оранжевое небо» բարեգործական ֆոնդի հետ փետրվարից դրամահավաք էին կազմակերպել Սիմոնյանի բուժման ծախսերի համար: Մոտ կես տարում հասույթը հատել էր 3 միլիոն 330 հազար ռուսական ռուբլին: Դրանից զատ Չեչնիայի նախագահ եւ «Թերեք» ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովը այտնել էր, որ իր վրա է վերցնում 19-ամյա ֆուտբոլիստի բուժման ծախսերը: Գրիշան պայմանագիր ստորագրեց նաեւ ակումբի հետ, ստացավ անվանական խաղաշապիկ եւ շարունակեց բուժման կուրսերը:
Այս տարվա գարնանն ու ամռանը Սիմոնյանը բուժման կուրսեր էր անցնում Գերմանիայում, որից հետո վերադարձավ Մոսկվա: Գերմանիայում բուժման 3-րդ կուրսը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին, սակայն առողջական բարդացումների պատճառով Գրիշան չմեկնեց Գերմանիա:
Սեպտեմբերի 22-ին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում նրան վիրահատեցին, որից հետո ընկավ կոմայի մեջ, իսկ այսօր առավոտյան Գրիշան մահացավ...  

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more