Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ինսթագրամյան իր էջում գրել է․ «Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամեն վայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»։ Լուսինեն երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Դերասանուհին հեռուստադիտողին հայտնի է «Բանակում», «Անուրջներ» սերիալներից։ |
«Ամերիկայի ձայն»-ն օրեր առաջ ռեպորտաժ էր պատրաստել դերասանուհի Լուսինե Ղարիբյանի մասին, որի անժամանակ մահվան մասին հայտնի դարձավ այսօր։ Լուսինեն իր հիվանդության մասին իմացել է 7 տարի առաջ։ Մասնագիտությամբ դերասանուհին նաև հրուշակեղենի արտադրությամբ էր զբաղվում։ Հիվանդության հետևանքով անկողնում հայտնվելուց հետո սկսել էր նկարել ու բամբակից խաղալիքներ պատրաստել։ |
Մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet