▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է գունավոր լուսանկարչության հայրը` Հովսեփ Մինասյանը

Թուրքիայում մահացել է հայազգի անվանի լուսանկարիչ Հովսեփ Մինասօղլուն: Ժամանակին նրա օբյեկտիվի դիմաց կանգնում էին տարբեր ոլորտների ամենահայտնի մարդիկ: 2009 թվականից նա ապրում էր Ստամբուլի ծերանոցներից մեկում: Վատառողջ էր և տարել էր սրտի մի քանի վիրահատություն:

Թուրքական «Հաբերահվալ» կայքն անդրադարձել է Հովսեփի կյանքին և գործունեությանը` հոդվածը վերնագրելով այսպես. «2013-ի օգոստոսի 7-ին լուսանկարների գույները խամրեցին»: Բանն այն է, որ Հոփսեփ Մինասօղլուն Թուրքիայի լուսանկարչական արվեստի պատմության մեջ մտել է որպես առաջինը, ով գունավոր լուսանկարներ է արել:

Ստամբուլի հայաբնակ Սամաթիա թաղամասում ապրող Մինասյանների ընտանիքի չորրորդ զավակը եղած Հովսեփը ծնվել է 1929 թվականին: 1972-ին Հովսեփը միակն էր, որ թվականին Եվրոպայից բերված գունավոր լուսանկարի տպման սարքով առաջին քայլն արեց Թուրքիայի ստուդիական լուսանկարչության մեջ: 1955թթ. հայերի ու հույների դեմ կատարվող հայտնի բռնությունների ու կոտորածի ժամանակ հետո արտագաղթում է Ֆրանսիա: Այնտեղ աշխատում է մի շարք լուսանկարչական լաբորատորինաերում: 1962-ին վերադառնում է Թուրքիա և հիմնում «Հովսեփ Ստուդիո» լուսանկարչատունը: Եվրոպայից ձեռք բերած մասնագիտական փորձն ու գիտելիքները նա ծառայեցնում է Թուրքիայում լուսանկարչության զարգացմանը:

1980-ին ֆինանսական և տարիքի հետ կապված առողջական խնդիրների պատճառներով Հովսեփը ստիպված է լինում թողնել լուսանկարչությունը: Նրա կյանքն ու գործունեությունը ուսումնասիրության առարկա է դարձնում Թայֆուն Սերթթաշը: Նրա հեղինակությամբ 2009-ին լույս է տեսնում Հովսեփ Մինասօղլու լուսանկարչի մասին պատմող գիրքը. գրում է Ermenihaber-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more