▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել  է Զորի Բալայանը

Մահացել  է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ Զորի Բալայանը։  Այս մասին հայտնել է նրա որդին՝  Հայկ Բալայանը։

Նա 91 տարեկան էր։

Բալայանի գրական ծածկանունն էր Հայկ Ղարաբաղցի։ Ծնվել է Ստեփանակերտում 1935 թ–ի փետրվարի 10–ին։ 1992-1995 թթ Զորի Բալայանը ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր։ 1992-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում, բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչն էր։

Զորի Բալայանը «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել ։ Ճանապարհորդություն, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում էին Արցախի պետական դրոշը վեր պարզած...

info@asekose.am/095519696
Հասարակություն more