▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահվան ելքով «ռազբորկային» մասնակցած ոստիկանապետն ավելի «թռփոշ» պաշտոն է ստացել. «ՀԺ»

«Անցած տարվա դեկտեմբերի 24-ին Դիլիջանում հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով զոհվել էին երկու երիտասարդ։ Մինչ կրակոցները, տեղի է ունեցել թեժ «ռազբորկա»։ Ամբողջ Դիլիջանը խոսում է, որ դրան ներկա են գտնվել Դիլիջանի ոստիկանապետ Արթուր Եգանյանը և տեղական նշանակության այլ բարձրաստիճան ոստիկաններ։ Հենց այդ թեժ «ռազբորկան» է ավարտվել կրակոցներով, իսկ կրակողը ոստիկանության այդ պաշտոնատարների աչքի առաջ անարգել հեռացել է դեպքի վայրից։

Երեկ հայտնի դարձավ, որ այդ նույն Արթուր Եգանյանը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով նշանակվել է Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ։ Այսինքն՝ ստացել է ավելի «թռփոշ» պաշտոն։ Երեկ մեր թղթակիցն Արթուր Եգանյանի հետ կրկին զրուցել է հեռախոսով և մի քանի հարցեր ուղղել նրան։ «Մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է, թողեք հանգիստ ապրեմ»,– պատասխանել է Եգանյանը։ Դե իհարկե՝ «նորմալ է»։

ՀՀ իշխանության գործունեության և բարքերի ներկայիս չափանիշներով Եգանյանին նոր պաշտոնի նշանակելն ավելի քան նորմալ է։ Եթե նա դեկտեմբերի 24-ին ոչ թե չկանխեր սպանությունը, այլ անձամբ կրակած լիներ, ապա նրան թերևս կնշանակեին ՀՀ ոստիկանապետի տեղակալ»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական Ժամանակ»  թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more